ԴՊ Ր Ո Ց
   1_3 ԴԱՍԱՐԱՆ
ՄԵՐ ՌՈԴԱՐԻԱԿԱՆ
            ԸՆԹԵՐՑԱՐԱՆԸ




                          1
Ծակ կոշիկը, անտակ թավան և անպոչ 
գդալը:       Կար  չկար  մի ծակ կոշիկ կար : Էս ծակ կոշիկը 
             ապրում էր ամպերի մեջ , որովհետև վախենում էր, որ 
             մարդիկ իրեն կգցեն աղբը: Իր համար ապրում էր 
             ամպերի մեջ` ճնճղուկների հետ երգելով ու պարելով: 




                                                                2
Մի օր էլ պատահական հանդիպեց մի
անպոչ գդալի.
-    Ա’յ անպոչ գդալ, դո՞ւ ինչ գործ ունես
այստեղ;
-    Պոչս կոտրվեց , ես էլ վախեցած
փախա, որ չխորտակվեմ ճաշաջրի մեջ:
-Ի~նչ լավ է, միասին կապրենք :




                                           3
 Այսպես ապրում էին անպոչ գդալն ու ծակ կոշիկը: Մի 
օր էլ  հարևան ամպի տակ  թաքնված տեսան մի 
անտակ թավայի: 
­Ա’յ անտակ թավա, դո՞ւ էլ ես  մարդկանցից  փախել: 
Թավան ծիծաղեց ու պատասխանեց.
­Այո, նրանք ուզում էին ինձ նկարի շրջանակ դարձնել: 
­Լավ, դու էլ մեզ միացիր , այստեղ  ապահով է , մեզ ոչ 
ոք չի գտնի:




                                                       4
Այսպես երկար ժամանակ ուրախ ապրում էին ,
երբ մի օր հոգնեցին, որ իրենք անտակ , ծակ ու
անպոչ են: Որոշեցին մի ճար գտնել:
Անպոչ գդալը արևից մի շող պոկեց ու իր համար
պոչ սարքեց:
Անտակ թավան ամպը իրեն տակ դարձրեց, իսկ
կոշիկի ծակին փայլուն աստղ դրեցին:




                                              5
Կլոր Ձմեռը

Լինում է չի լինում մի կլոր
ձմեռ է լինում: Էս ձմեռը
ունենում է մի մեծ պարկ: Էս
պարկի մեջ լինում է մի մեծ
ջրաներկ, որի մեջ կար միայն
սպիտակ գույն ու
կախարդական վրձիններ:




                             6
Էս վրձինները պարել գիտեին,
երգել գիտեին, ուտել գիտեին,
նկարել գիտեին, խաղալ
գիտեին,գրել գիտեին, կարդալ
գիտեին, քնել գիտեին,
արթնանալ գիտեին:




                              7
Մի օր էս պարկը բացվեց, 
ջրաներկն ու վրձինները 
դուրս թռան, ու  աշխարհը 
ներկեցին, այնքան 
ներկեցին, որ սպիտակ 
գույնը վերջացավ, նրանք էլ 
հոգնեցին, տխրեցին , լաց 
եղան ու նորից մտան 
պարկի մեջ:




                             8
Թիթեռ է չի թռնում, ոչ ոք նրան չի
բռնում:                 Տիգրան
      Ակնոց է խանութում չէ,
      մարդ դնող էլ չէ լինի:


Փոքրիկ սմայլիկը բարձրացավ
մայրիկ սմայլիկի գլխին, որ
տեսնի աշխարհում ի՞նչ կա, ի՞նչ
չկա:




                                   9
Բիբիլիկը
 Կար չկար մի մեծ, շատ մեծ կոնֆետ կար:
Այս կոնֆետը այնքան մեծ էր ու չաղ, որ չէր
կարողանում ոչ շնչել, ոչ պառկել: Այս
կոնֆետի անունը Բիբիլիկ էր : Բիբիլիկը
ապրում էր իր նման մի մեծ ամպի վրա:




                                           10
Մի օր ուժեղ անձրև եկավ, ամպը չքացավ,
Բիբիլիկն էլ ընկավ գետնին ու ջարդ ու
փշուր եղավ : Այդ փշուրները փոքրիկ
կոնֆետներ       ,  որոնք աշխարհով մեկ
տարածվեցին:
Ի~նչ լավ էր, որ Բիբիլիկը ընկավ, թե չէ
առանց կոնֆետ ի՞նչ էինք անելու:




                                        11
            
  Մի թագավոր կար:
  Նա մի  օր արթնացավ և տեսավ, որ իր պալատում  
բոլորը թիվ են դարձել: Երկու մկները մեծի և փոքրի 
նշաններն  էին դարձել. մեծի նշանը `ուրախ, փոքրի 
նշանը` տխուր: Իր գավազանը մի մեծ խաչ էր դարձել, 
իսկ իր աթոռը` հավասարի նշանը: Եվ քանի որ նա 
արդեն ծեր էր և հենակ ուներ, նրա հենակը  դարձել էր 
հարցականի նշանը, իսկ թագը ստացել էր հանումի 
նշանի ձև:
  




                                                     12
Նա հասկացավ, որ ամբողջ տիեզերքը դարձել  է 
թվաբանություն:
   Իր թագավորած երկիր մոլորակում բոլորը թիվ էին: 
Եվ թագավորը վախեցավ և որոշեց, որ ինքն էլ թիվ 
դառնա, որպեսզի մենակ չմնա: 
Պարզվեց, որ բոլոր թվերը կան, բացի մեկ –ից: Եվ 
թագավորը որոշեց , որ ինքը կլինի 1 թիվը: Դրա 
համար էլ մենք  նրանից  ենք սկսում  հաշվել: 
 Այդ օրվանից բոլոր մարդիկ դարձան 
անսահմանություն: Եվ այդ անսահմանությունը 
սկսվում է  1 թվից` թագավորից:

                                             .
                                
                                   ....................


                                                          13
.....
Ինչո՞ւ աչքերը մարդ ունեն:


     Ինչո՞ւ փականը դուռ ունի:
                     Միքայել

  Ինչո՞ւ թանաքը գրիչ ունի:


   Ինչո՞ւ բեղը կատու ունի:



                                     14
Ինչո՞ւ դեմքը մարդ ունի:
                  Իլոնա

Ինչո՞ւ գրպանը շոր ունի:

          Ինչու ծայրը մատիտ ունի:

Ինչո՞ւ քիթը դեմք ունի:




                                    15
Ինչո՞ւ բունը շուն ունի:
                      

          Ինչո՞ւ բեղը պապիկ ունի:
                                     

  Ինչո՞ւ ջուրը բաժակ ունի:
                              Գոռ
Ինչո՞ւ եղունգները մատեր ունեն:
                                              

      Ինչո՞ւ սիրտը մարդ ունի:

                                                 16

Yntercaran1